
ՀՀ Սահմանադրական դատարանը ստացել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժի դիմում: Այսօր դիմում են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր»-ը, «Նոր ուժ»-ը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։
Ավելի վաղ նույն պահանջով դիմել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։




