ԿարևորՄիջազգային

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ձեռք է բերվել հրադադարի վերաբերյալ համաձայնություն, գրում է BBC-ին։ Չնայած այդ հայտարարությանը, Լիբանանի հարավում ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը կասկածի տակ է դնում հրադադարի գործնական իրականացումը։

«Հեզբոլլահը» հայտարարել է հարավային Լիբանանի որոշ հատվածներ իսրայելական ուժերի ներթափանցման փորձերի մասին, ինչից հետո խմբավորումը հակատանկային հրթիռներով հարվածել է նրանց։

Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ այսօր Իսրայելի կողմից երկրի տարածքում հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 47, վիրավորվել 97 մարդ։

«Հեզբոլլահը» հայտարարել է չորս իսրայելցի զինծառայողի, այդ թվում՝ մեկ գումարտակի հրամանատարի սպանության մասին։

Սպիտակ տունը պնդում է, որ հրադադարի պայմանավորվածությունը շարունակում է ուժի մեջ մնալ, սակայն տեղում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Թեհրանը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելի գործողությունները զսպելու հարցում ձախողվելու համար, իսկ Իսրայելի ծայրահեղ աջ շրջանակներից հնչում են կոշտ հայտարարություններ՝ պահանջելով ավելի լայն ռազմական գործողություններ Լիբանանում։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ հրադադարի պահպանումը կախված կլինի երկու կողմերի՝ լարվածությունը չսրելու պատրաստակամությունից, մինչդեռ վերջին բախումները վկայում են, որ իրավիճակը շարունակում է մնալ խիստ անկայուն։

Կարդացեք նաև

Back to top button