
Իսրայելի բանակի կողմից Լիբանանի հարավում իրականացվող օդային հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Իսրայելի բանակը շարունակում է հարձակումները Լիբանանի հարավի վրա՝ հակառակ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ձեռք բերված համաձայնությանը։
Լիբանանյան NNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական կործանիչները գիշերային ժամերին հարվածներ են հասցրել Էն-Նաբաթիա քաղաքին, ինչպես նաեւ Քաֆր Ջուզ, Քաֆր Թաբնիթ, Վերին Նաբաթիա, Հարուֆ, Շարքիա, Դուվեյր, Քուսայբա, Քաֆր Ջալալ, Ադշիթ, Թուլ եւ Ջաբշիթ բնակավայրերին։
Իսրայելական աղբյուրները նույն ժամանակ նշում են, որ Լիբանանի հարավում չորս իսրայելցի զինծառայող է զոհվել մարտական գործողությունների ընթացքում։
ՑԱՀԱԼ-ը, հայտնելով նրանց զոհվելու մասին, նշել է, որ միանշանակ հնարավոր չէ հաստատել՝ արդյո՞ք նրանք զոհվել են ԱԹՍ-ի հարվածից, թե՞ ոչ։
Ըստ իսրայելական բանակի` նրանց զոհվելուց հետո են զանգվածային կրակ բացել Լիբանանի հարավային հատվածի ուղղությամբ։




