ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-Իրան հուշագիրը ենթադրում է Լիբանանից իսրայելական զորքերի դուրս բերում. Արաղչի

Լիբանանում պատերազմի դադարեցումը ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության անբաժանելի մասն է եւ նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում լիբանանյան տարածքից։ Այս մասին, ըստ Իրանի պետական հեռուստատեսության, օտարերկրյա դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը եւ տարածաշրջանային իրավիճակը։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը կստորագրվի հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։

«Դրանից հետո, ավելի ուշ որոշվելիք վայրում, կսկսվի Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։ Այդ բանակցությունները կտեւեն 60 օր։ Վերջնական համաձայնագիրը կվերաբերի միջուկային հարցերին եւ պատժամիջոցների վերացմանը»,- ասել է Արաղչին՝ նշելով, որ համաձայնագիրը նաեւ նախատեսում է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում։

Ավելի վաղ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թել Ավիվը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից, Գազայի հատվածից կամ Սիրիայից։

Տես նաեւ՝ «Պայքարը դեռ ավարտված չէ»․ Նեթանյահուն ԱՄՆ-Իրան հուշագրի մասին

Կարդացեք նաև

Back to top button