
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Թրամփին 80-ամյակի կապակցությամբ։ հայտարարել է, որ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում, որտեղ հունիսի 15-17-ը կկայանա G7 գագաթնաժողովը։
Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո Զելենսկին Telegram-ում գրել է․ «Ես նախագահին տեղեկացրեցի մարտադաշտում վերջին զարգացումների և մեր դիրքերի ամրապնդման մասին, քննարկեցինք, թե ինչը կարող է օգնել խաղաղության հաստատմանը, նաև համաձայնեցինք ավելին քննարկել G7 գագաթնաժողովում մեր հանդիպման ժամանակ»,-գրել է Զելենսկին։




