
Հունիսի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով ռուսաց լեզուն պաշտոնապես հանվել է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի պաշտպանության ներքո գտնվող լեզուների ցանկից:
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ ագրեսոր պետության լեզուն չի կարող օգտվել այնպիսի գործիքներից, որոնք ստեղծվել են բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների լեզուների աջակցության համար:
Ռուսերենից բացի, ցանկից հանվել է նաև մոլդովերենը, քանի որ Մոլդովան պաշտոնապես անցել է ռումիներենի, իսկ փոխարենն ավելացվել է չեխերենը:
Այս պահին Ուկրաինայում Եվրոպական խարտիայի պաշտպանության տակ է մնում 18 լեզու։
Եվրոպական խարտիան թույլ է տալիս յուրաքանչյուր պետության ինքնուրույն որոշել, թե որ լեզուներին տրամադրել պետական աջակցություն և պաշտպանություն:



