
Հունիսի 14-ին՝ ժամը 18։00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կանցկացնի ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու համար։
Բացի վերջնական արդյունքներից՝ նիստում քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:




