
Երգի, երաժշտության, հրավառության և լուսային էֆեկտների ապշեցուցիչ համադրությամբ Բարսելոնայի կաթոլիկ արքեպիսկոպոսությունը շքեղ միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Հռոմի պապ Լևոն XIV-ի Սագրադա Ֆամիլիա կատարած այցին և բազիլիկայի հեղինակ, աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնի Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին։
Հռոմի պապ Լևոն XIV-ը Բարսելոնայի հանրահայտ Սագրադա Ֆամիլիան բնութագրել է որպես «քարերի, գույների և լույսի գլուխգործոց»։
Փետրվարին ավարտված Հիսուս Քրիստոսի աշտարակը բազիլիկայի բարձրությունը հասցրել է 172,5 մետրի՝ այն դարձնելով աշխարհի ամենաբարձր եկեղեցին։
Պատարագին մասնակցել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, թագուհի Լետիցիան, վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի մի շարք ներկայացուցիչներ։
Լևոն XIV-ի մեկշաբաթյա այցը Իսպանիա, որը մեկնարկել է շաբաթ օրը, Հռոմի պապի առաջին այցն է երկիր վերջին շուրջ 15 տարիների ընթացքում։




