ԿարևորՀասարակություն

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է գեներալ-նահանգապետի երդմնակալությանը

Հունիսի 8-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա է գտնվել Կանադայի 31-րդ գեներալ-նահանգապետ Լուիզ Արբուրի երդմնակալության արարողությանը՝ որպես Կանադայում հավատարմագրված Եվրոպայի երկրների խմբի դուայեն, հայտնում է դեսպանությունը։

Սենատում կայացած միջոցառմանը հյուրերի թվում են եղել երկրի ներկա և նախկին վարչապետեր, գեներալ-նահանգապետեր, գործադիր, օրենսդիր և դատական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, ականավոր կանադացիներ, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ։

Արարողության ավարտից հետո կայացել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Գեներալ-նահանգապետ Լ. Արբուրի հետ։

Կարդացեք նաև

Back to top button