Հասարակություն

Արտաքին հարաբերությունների երկկուսակցական հանձնաժողովը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ պատանդներին

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառության մեջ է փոփոխություն Ներկայացուցիչների պալատի արտաքին ծառայության մասին օրենքում։ Երկկուսակցական առաջարկում՝ Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

Կոնգրեսի հայկական խմբակցության փոխնախագահ, ներկայացուցիչ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից ներկայացված փոփոխությանը աջակցել են նաեւ հանրապետականները՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) ղեկավարությամբ։

Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել հանձնաժողովին գործել՝ հաշվի առնելով ադրբեջանական գերության մեջ գտնվողների նկատմամբ արձանագրված չարաշահումները, ինչպես նաեւ ստուգել հայ ռազմագերիներին մարտադաշտում մահապատժի ենթարկելու դեպքերը, որոնցից մի քանիսի տեսագրությունները հաստատվել են Human Rights Watch-ի կողմից:

Պատգամավոր Շերմանը պատանդների ազատ արձակումը որակել է որպես նախագահ Թրամփի Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի հետ անմիջապես կապվող գործողությունը։

«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է իր ջանքերը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու համար, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button