Հաղորդում` «Երաժշտական առավոտ»: Հաղորդավար` Լուսինե Մուրադյան: Հյուրեր ստուդիայում` Էդմոնդ Մակարյան – կոմպոզիտոր, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթի գեղարվեստական ղեկավար Մրցույթի մասնակիցներ:
Թեման` Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը. երիտասարդ ստեղծագործողների բացահայտումն ու խրախուսումը, մրցույթի նպատակներն ու առանձնահատկությունները, մասնակիցների ստեղծագործական ճանապարհը, ներկայացված երաժշտական աշխատանքները:
Հաղորդման ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, ստեղծագործական գաղափարներով և ապագա ծրագրերով, իսկ գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը կներկայացնի մրցույթի նշանակությունն ու հեռանկարները։




