
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր կատարել է իր քաղաքացիական պարտքը և քվեարկել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում։
Նա ընտրատեղամաս է ներկայացել կնոջ և դստեր հետ։
Քանի որ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ , նրան ընտրատեղամաս ուղեկցել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Քվեարկությունից հետո նա հայտարարել է, որ ընտրությունը կատարել է հանուն լեգիտիմ իշխանության ձևավորման, մեծ փոփոխությունների և վերակառուցվող Հայաստանի։




