Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Այս ընտրություններն ունեն պատմական նշանակություն. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկել է Երևանի 7/50 ընտրատեղամասում

Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է խորհրդարանական ընտրությունների բախտորոշ նշանակությունը պետության համար։

«Մենք այսօր որոշում ենք մեր ապագան, մենք որոշում ենք մեր երեխաների համար, թե ինչ երկիր ենք ունենալու։ Շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն՝ փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, քայլ անելու եւ բաց ես թողնում այդ հնարավորությունը։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար»,- հայտարարել է Թաթոյանը։

Թեկնածուն նաև կոչ է արել քաղաքացիներին քվեախցիկում լինել ինքնուրույն ու պատասխանատու.

«Մարդը քվեախցիկում իր խղճի հետ մենակ է, ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն՝ ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում՝ ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ»։


Back to top button