Հաղորդում` «Երաժշտական առավոտ»: Հաղորդավարներ` Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Ստուդիայում՝ «Արծրունի» պրոգրեսիվ երաժշտության խումբ։ Երաժիշտներ՝ Նելլի Մանուկյան, Մադաթ Ավանեսով, Լևոն Հախվերդյան, Արթուր Մալիկին։ Թեման՝ Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու հոբելյանական համերգը, որը տեղի կունենա մայիսի 11-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Համերգից առաջ ստուդիայում զրուցում ենք Վահան Արծրունու հետ։ Հաղորդման ընթացքում կհնչեն կենդանի կատարումներ՝ հիմնականում այն ստեղծագործություններից, որոնք համերգային ծրագրում ընդգրկված չեն։ Սրանք հատուկ ընտրված ստեղծագործությունների շարք են։




