Հասարակություն

Մեր երկրում կրծքով սնուցման ցուցանիշը գուհացուցիչ է. մասնագետներ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Հայաստանում մինչև 4 ամսական երեխաների գերազանցապես կրծքով սնուցումը 80% է, իսկ բացառապես կրծքով սնուցումը (երբ երեխան, կրծքի կաթից բացի, չի ստանում ոչինչ` նույնիսկ ջուր)` 35%: Մինչդեռ 1994 թ. Հայաստանում կրծքով սնուցումը 20% էր: Մասնագետները համարում են, որ 80%-ը շատ լավ ցուցանիշ է: Աժ կողմից վերջերս ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքով, արգելվում է  քարոզչական քաղաքականության կիրառումը` առողջապահական կազմակերպությունների կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքն ու գովազդը:

«Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը ասում է, որ Հ/Կ մոնիթորիգ է իրականացրել և  հայտաբերած խախտումները շատ են եղել: Այն վերաբերվում են մանկական սննդի գովազդին, խախտումներ են արձանագրվել սննդի պիտակենտրի վրա, հայատնաբերվել են անգամ մանկական սննդի տեսակներ, որոնք ընդհանրապես արգելվում է օգտագործել:

Կարդացեք նաև

Back to top button