ԿարևորՔաղաքական

Նիդերլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար

Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:

«Ուրախ էի ողջունել նախարար Արարատ Միրզոյանին Հաագայում և ընդգծել մեր երկրների միջև ամուր կապը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- գրել է նա։

Դավիդ Վան Վելը նշել է, որ Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով Նիդերլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար՝ նրանց մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button