ԿարևորՄիջազգային

ԵՀ նախագահը կձգտի հասնել Իսրայելի դեմ պատժամիջոցների

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր հայտարարել է, որ Գազայում պատերազմի հետ կապված նախատեսում է հասնել Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանման եւ առեւտրի մասնակի դադարեցման, հայտնում է  Associated Press-ը։

ԵՄ անդամ 27 երկրների միջեւ կա խորը պառակտում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ հարցերում եւ պարզ չէ, թե արդյո՞ք Լեյենը հաջողության կհասնի։

Նա հայտնել է, որ հանձնաժողովը «հաջորդ շաբաթ Պաղեստինի համար դոնորների խումբ կստեղծի», որոնց մի մասը պետք է զբաղվի Գազայի հատվածի վերականգնմամբ։ Նա նշել է, որ Գազայում իրադարձությունները, երեխաների եւ ընտանիքների տառապանքները «ցնցել են ողջ աշխարհի խիղճը»։

«Արհեստական սովը երբեք չի կարող պատերազմի զենք լինել։ Հանուն երեխաների, հանուն մարդկության դա պետք է դադարեցվի»,- Եվրախորհրդարանում ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button