ԿարևորՏեսանյութերՔաղաքական

ՇՀԿ–ին անդամակցելու հայտով Երևանն ընդունում է Պեկինի՝ գլոբալ համակեցության խաղի կանոնները․ Ջոնի Մելիքյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։  ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։

Հայաստանը   Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, որտեղ գործընկերոջ կարգավիճակ ունի 2016 թվականից։ Կառույցը միավորում է աշխարհի խոշոր տնտեսություններից և տարածաշրջանային ուժային կենտրոններից մի քանիսը՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Իրան և Կենտրոնական Ասիայի պետություններ։  

Ո՞րն է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի ռազմավարական նպատակը,  ի՞նչ խնդիր հնարավոր կլինի լուծել այդ անդամակցությամբ և ի՞նչ խնդիրների կարող է բախվել պաշտոնական Երևանը։ Թեմայի շուրջ Մարիա Պապյանը զրուցել է քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ջոնի Մելիքյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button