Հակառակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարին՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է 586 հարձակման մասին։
Դրանցից 464-ը եղել է ծանր հրետանու, 176-ը ԱԹՍ-ների, 10-ը 16 կառավարվող ավիառումբերի միջոցով։
«Ես նոր խոսել եմ Ուկրաինայի ռազմական հրամանատարության հետ, որը ներկայացրել է ճակատամարտում իրավիճակը։ Ինչպես եւ սպասվում էր, «Պուտինի շքերթային հրադադարը խեղկատակություն էր»,- հայտարարել է Սիբիգան։
Х-ի էջում նա անգլերեն գրել է. «Մեր զինվորականների տվյալներով՝ հակառակ Պուտինի հայտարարության՝ ռուսական զորքերը շարունակում են հարձակումը ռազմաճակատի ողջ երկայնքով»։
Սիբիգան նշել է, որ կեսգիշերից մինչեւ կեսօր «հրադադարի 734 խախտում, 63 գրոհային գործողություն է եղել, որոնցից 23-ը մինչեւ հիմա շարունակվում են»։




