ԿարևորՍպորտ

Հայաստան – Վրաստան հանդիպմանն աթոռներին կլինեն եռագույն դրոշներ

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը։

ՀՖՖ-ն հայտնում է, որ մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։

Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button