ԿարևորՏեսանյութերՔաղաքական

«Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության պայմանները դեռ առկա են, և այն կարող է վերսկսվել»․ դեսպան Դըկոտինյի

«Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին խոսել է Փաշինյան-Մակրոն հանդիպման վերջին մեսիջներից, պաշտպանական գործակցության շրջանակում 2025-ի անելիքներից։

Անդրադարձ է կատարվել պատմական հայկական Սյունիքի նկատմամբ Բաքվի անթաքույց նկրտումներին, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքներին, ԵԱՀԿ ՄԽ հետագային  և Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսություն բացելու ծրագրերին։ Դեսպանը ներկայացրել է, թե արցախահայերի երաշխավորված անվտանգ վերադարձի ի՞նչ գործուն մեխանիզմ է պատկերացնում, և թե ֆիզիկապես ինչպես է հնարավոր համարում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։

«Խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք գտնում են այդ սահմաններից այն կողմ, պետք է վերադառնան իրենց տեղերը։ Հայաստանն այդ առումով միջոցներ ձեռնարկեց՝ տարհանելով այն, այսպես ասած, չորսը գյուղերը, նույնիսկ, եթե այդ գյուղերը բնակեցված չէին։ Ադրբեջանը նույն միջոցները պետք է ձեռնարկի իր կողմից»,-մասնավորապես, ընդգծել է դեսպանը։

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթին, որով պաշտոնական Բաքուն նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ, դեսպան Դըկոտինյին արձագանքել է․ «Շատ պարզ է իրականում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից կա 2 լեգիտիմ իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և վերջ»։

Ինչ վերաբերում է Բաքվից հնչող հայտարարությանը, թե «Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը», և թե «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն», դեսպանն ընդգծել է․ «Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Եւ շարունակվում է նույն նպատակով՝ օգնել Հայաստանին՝ պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնավարությունը»։

Կարդացեք նաև

Back to top button