ԿարևորՄշակույթ

Կինոյի զարգացման նոր հեռանկարներ. հանդիպում «Եվրիմաժ» հիմնադրամի ղեկավար կազմի հետ

Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցում է Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի Եվրոպական կինոշուկային։ Այդ շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի նախագահ Ռոբերտո Չիկուտոյի և գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի հետ։

Հայաստանի կինոյի հիմնադրամից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանի երկրների համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը՝ նպատակ ունենալով խթանելու մշակութային փոխանակումը և մեծացնելու հետաքրքրությունը տարածաշրջանային կինեմատոգրաֆիայի նկատմամբ:

Կարդացեք նաև

Back to top button