ՀԱՄԱՍ- ի հետ հրադադարի համաձայնագրի ընդունումից հետո Իսրայելի կառավարության աջ արմատական նախարարները լքեցին կաբինետը, ինչպես եւ խոստացել էին։
Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը, ինչպես նաեւ նրա ղեըավարած «Հրեական ուժ» կուսակցության եւս երկու նախարար պաշտոնաթող եղան՝ այսպես իրենց բողոքը հայտնելով։
Հրադադարը «ահաբեկչության լիակատար հաղթանակն է», ասել էր Բեն Գվիրը՝ նշելով, որ իրենց նպատակը կառավարությունը տապալելը չէ, բայց իրենք չեն քվեարկի հրադադարի օգտին՝ ելնելով իրենց կոտեցումներից եւ խղճից։




