
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, ասվում է Պետքարտուղարության կայքում: Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Լիբանանում ստեղծված իրավիճակը, Գազայում շարունակվող պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:




