
Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարություն կհրապարակեն՝ անդրադառնալով ընտրական շրջանում տարածված ատելության խոսքին։
«Հայկական կարուսել» վրաստանյան ընտրություններում․ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այս արտահայտությունը բուռն քննարկումների առիթ է դարձել և Վրաստանում, և Հայաստանում։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press գործակալության հետ զրույցում այսպես է անվանել հնարքը, որով, նրա պնդմամբ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է հաղթել ընտրություններում։
«Հայկական կարուսել» արտահայտության օգտագործումը քննադատում են ազգային փոքրամասնությունները, փորձագետները՝ նշելով, որ Վրաստանի ընտրական շրջանում տարածում ստացած նման փաստերը հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի դսրևորման աղբյուր են դառնում։




