«Աստղային պատերազմներ»-ի Յոդայի ձեռնափայտից մինչև Քլինտ Իստվուդի վերարկուն «The Good, the Bad and the Ugly» հայտնի վեստերնից․ հարյուրավոր առարկաներ աճուրդի են հանվելու հաջորդ ամիս՝ որպես ֆիլմարտադրության և հեռուստատեսության հուշանվերներ՝ հայտնում է Reuters-ը։
Ժամանցային հուշանվերների աճուրդով զբաղվող Propstore-ն այս տարվա աճուրդին, որը կայանալու է նոյեմբերի 14-ից 17-ը, վաճառքի է հանել ավելի քան 1800 առարկա, և հույս ունի, որ կկարողանա 13,1 միլիոն դոլարի եկամուտ ստանալ։
Այն իրերը, որոնք հագել կամ օգտագործել են Հոլիվուդի մեծագույն դեմքերը, այսօր սպասում են իրենց նոր տերերին։ Դրանք գնելու համար բավականին հայտեր կան ներկայացված։ Վաճառքի են հանված այնպիսի մեծ անուն վայելող ֆիլմերից հուշանվերներ, ինչպիսիք են Ջեյմս Բոնդը և Հարրի Փոտերը։ Առայժմ աճուրդի գնային ցուցակում առաջին տեղում է «Աստղային պատերազմներ․ նոր հույս» ֆիլմում գործածված սաղավարտը։ Դրա մոտավոր արժեքն է 250,000-ից մինչև 500,000 ֆունտ ստեռլինգ, որը կազմում է $326,900 -ից մինչև $654,000 դոլար։
Ինչպես Reuters–ին հայտնել է Propstore -ի հիմնադիրն ու գործադիր տնօրեն Ստեֆեն Լեյնը, «դա աներևակայելիորեն բացառիկ ցուցանմուշ է», որը միանգամից երկու ֆիլմերում է օգտագործվել։ Վաճառքի են հանված Մայքլ Կիտոնի, Դենիել Քրեյգի, Քլինտ Իստվուդի և Մայքլ Ջեյ Ֆոքսի կրած հագուստները տարբեր ժամանակներում մեծ համբավ ստացած ֆիլմերում։
Աճուրդում են նաև Ռասսել Քրոուի սաղավարտ՝ը «Գլադիատոր» ֆիլմից, Հենրի Վինկլերի դիմակը՝ «Ճիչ» ֆիլմից և Էլիզաբեթ Թեյլորի զգեստը՝ «Կլեոպատրա»-ից։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




