
Կամերունցի ֆրանսահպատակ գրող Չառլզ Օնանան կկանգնի դատարանի առաջ՝ 1994 թվականի Ռուանդական ցեղասպանությունը վիճարկելու համար։ Այդ ժամանակ մոտ 800.000 թութսի և հութու էր սպանվել հարյուր օրվա ընթացքում։
Գրքում, որը տպագրվել է հինգ տարի առաջ, Օնանան գրել է, որ այն գաղափարը, թե Հութու կառավարությունն է պլանավորել Ռուանդայի ցեղասպանությունը, անցյալ հարյուրամյակի ամենամեծ ստերից մեկն է։ Նրա փաստաբանը պնդում է, որ Օնանան կասկածի տակ չի դնում՝ արդյո՞ք ցեղասպանություն եղել է, թե ոչ, կամ որ հատկապես թութսիներն են թիրախ հանդիսացել։
Նա հայտնել է, որ գիրքը տպագրվել է քաղաքագետ հեղինակի կողմից՝ տասը տարվա հետազոտությւուններից հետո։ Իսկ գրքի նպատակն է եղել հետազոտել ցեղասպանության մեխանիզմները դրա սկսվելուց առաջ, ընթացքում և հետո։ Օնանային, որը հիմա 60 տարեկան է, և նրա հրատարակչին չորս տարի առաջ էլի էին դատի տվել միևնույն գրքի պատճառով։
Այդ գործը հարուցվել էր Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի կողմից՝ հասարակայնորեն մարդկության դեմ կատարված հանցագործությունը վիճարկելու հիմքով։
Այս դատական գործը Ֆրանսիայում երկրորդն է, որը վերաբերում է Ռուանդայի ցեղասպանությունը հերքելուն։ Ֆրանսիայի օրենքով, կոպիտ օրինախախտում է համարվում Ֆրանսիայի կողմից ճանաչված ցանկացած ցեղասպանության իրականությունը հերքելը կամ դրա նշանակությունը փոքրացնելը։
2021 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ներողություն էր խնդրել ռուանդացիներից՝ Ռուանդայի ցեղասպանության օրերին Ֆրանսիայի զբաղեցրած դիրքի համար։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




