ԿարևորՀասարակություն

Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանին

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Սերգեյ Լավրովը ջերմորեն շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքում», — ասված է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում։

ԱԳՆ-ն հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button