ԿարևորՀասարակություն

ԱՍՀ նախարարը Ռեյկյավիկում հանդիպել է գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղբող Össur ընկերության գործադիր փոխնախագահի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։ 

Քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։ 

Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մինչ այս ներկայացված և գույքագրված խնդիրները, ընկերության ներկայացուցչի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Կարդացեք նաև

Back to top button