
Դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում է կայացրել: Ինչպես հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբանը, նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ:




