Ծնունդով Ախթալայից Սուրենը դեռ դպրոցական տարիներից հրապուրված էր բնագիտական առարկաներով։ Տեղափոխվելով Վանաձոր` սովորել է «Էվրիկա» բնագիտական թեքումով դպրոցում։ Չնայած ծնողները խորհուրդ էին տալիս ընտրել բժշկական ուղին, նա ընդուվեց Սլավոնական համալսարանի կենսաիֆորմատիկայի և կենսաինժեներիայի ֆակուլտետը։
ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Դավիթավյանը նաև դասավանդում է հարազատ համալսարանում, որտեղ 2022-ին ճանաչվել է լավագույն ասպիրանտ։ Նա նաև «Սինոփսիս» ընկերության կողմից ճանաչվել է ՀՀ ՏՏ ոլորտում 1-ին աստիճանի լավագույն ասպիրանտ։




