
Երևանում Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողության ժամանակ բարձրացվել է Կանադայի դրոշը։ Կանադայի ԱԳՆ Մելանի Ժոլին մասնակցել է պաշտոնական բացման արարողությանը։



Ավելի վաղ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:




