ԿարևորՀասարակություն

Fly Arna-ն նոր ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:

Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ:

Չվացուցակ

Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).

ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավՀաճախականություն
 G6 403Երեւան08:00Մոսկվա10:50Airbus A320Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի
G6 404Մոսկվա11:40Երեւան16:25Airbus A320Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի
 G6 403Երեւան07:00Մոսկվա09:50Airbus A320Երկուշաբթի/Շաբաթ
 G6 404Մոսկվա10:40Երեւան15:25Airbus A320Երկուշաբթի/Շաբաթ
 G6 407Երեւան17:30Մոսկվա20:20Airbus A320Ամեն օր
 G6 408Մոսկվա21:10Երեւան01:55Airbus A320Ամեն օր

«Fly Arna-ի գործունեության մեկնարկից հետո ուրախ ենք հայտնել դեպի Մոսկվա մեր թռիչքների մասին, որոնք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Երեւանն ու Մոսկվան կապող օրական երկու չվերթները երկու մայրաքաղաքների մեր հաճախորդներին նոր հնարավորություն կտան ավելի հաճախ ճամփորդել՝ օգտվելով Fly Arna-ի հարմարավետ, hուսալի և հասանելի արժեքներով ծառայություններից և կնպաստեն ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը:

Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին ևս։», — ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի անվճար լայն ընտրանի:

Կարդացեք նաև

Back to top button