
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, ասել է, որ «պատերազմը երկար կտևի» և հորդորել է պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքների։ Նա այս մասին հայտարարություն է արել՝ այցելելով գյուղատնտեսական ցուցահանդես, որը բացվել է շաբաթ օրը Փարիզի արևմուտքում գտնվող Porte de Versailles կենտրոնում։
«Այս ճգնաժամը երկար է տևելու, այս պատերազմը երկար է լինելու, և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է նա՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստանալով աջակցություն պետության կողմից։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հետեւանքներն առաջին հերթին կազդեն ֆրանսիական ապրանքների արտահանման վրա, ինչը կազդի սննդի եւ գյուղատնտեսության արդյունաբերության խոշոր ձեռնարկությունների վրա։ Նա նշել է նաև մետալուրգիական ոլորտում և նյութատեխնիկական ապահովման ոլորտում հնարավոր խնդիրները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացումը։
Նա խոստացել է, որ երկրի իշխանությունները կարճաժամկետ և երկարաժամկետ որոշումներ կկայացնեն, որպեսզի «առավելագույնս ապահովվեն էներգետիկ առումով» և «փորձեն հարթեցնել գների աճի հետևանքները»։




