ԿարևորՀասարակություն
Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ Շիրակի մարզում
Շիրակի մարզպետարանը հրապարակել է Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկը:
- Ժամը 9:00 — Այցելություն «Շիրակ» գերեզմանատան պանթեոն, հարգանքի տուրք զոհված զինծառայողների շիրիմներին
- Ժամը 10:30- Շքերթ ՀՀ ՊՆ N զորամասում (լուսաբանման ենթակա չէ)
- Ժամը 12:00- ՀՀ Շիրակի մարզպետարան՝ Բանակի օրվան նվիրված Գյումրու նկարիչների միության «Վերելք» խորագրով ցուցահանդեսի բացում
- Ժամը 13:00 — Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի դահլիճ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տոնական համերգ
- Ժամը 13։00- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տուն, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգ
- Ժամը 14:00-Գյումրի, Ղանդիլյան 49 «Ben ART» ցուցասրահ,
- «Մշակույթ ընդեմ պատերազմի» ցուցահանդեսի բացում
- Ժամը 10:00–16։00-Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան- բաց դռների օր՝ զինծառայողների և զոհվածների հարազատների համար
Բանակի օրվան նվիրված միջոցառումներ կլինեն մարզի բոլոր համայնքներում՝ Գյումրիում, Արթիկում, Ախուրյանում, Անիում, Ամասիայում և Աշոցքում։