ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրով 5830 հա տարածք է ապահովագրվել

320 միլիոն դրամի փոխհատուցում գյուղացուն․ Էկոնոմիկայի նախարարությունն ու Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալությունն ամփոփել են նախորդ տարվա ցուցանիշերը։ Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության կոորդինատոր Շողեր Բարսեղյանի խոսքով՝ եթե 2020 թվականին  գյուղապահովագրության ծրագրի շրջանակում ֆերմերների հետ կնքվել էր 1546 պայմանագիր, ապա նախորդ տարվա ընթացքում այդ թիվը գրեթե եռապատկվել է ՝ հասնելով 4300-ի։ 2020-ին ապահովագրման ենթակա էր 2 տեսակի մշակաբույս, ապահովագրվել էր 2300 հա տարածք, իսկ 2021-ին արդեն՝ մշակաբույսերի թիվը դարձել է 11, իսկ ապահովագրված տարածքը՝ 5830 հա։

Այս ծրագիրը պիլոտային է համարվում մինչև 2023 թվականը, ներգրավված է 3 ապահովագրական ընկերություն։ Շողեր Բարսեղյանի խոսքով՝ ծրագրի իրկանացման ընթացքում բախվում են նաև խնդիրների, որովհետև նախկինում նման ծրագրի իրականացման, վնասի գնահատման և շատ այլ մեխանիզմների կիրառման փորձ գյուղատնտեսության մեջ չի եղել․

«Ապպահովագրական ոլորտը կարգավորելու, փոփոխություններ իրականացնելու համար մեծ նշանակություն ունեն հենց ֆերմերների դիմում-առաջարկները, որոնք մենք հաշվի ենք առնում և լրամշակումներ ենք իրականացնում, քանի որ ծրագիրը պիլոտային է, պիտի հասկանանք, թե ի՞նչ վիճելի կետեր կան, ի՞նչ փոփոխությունների կարիք կա»,-ասում է Շողեր Բարսեղյանը։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանն էլ հիշեցրել է, որ ապահովագրավճարի 50-60 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Նախարարության ներկայացուցիչն ր անձամբ է շրջել համայնքներով և զրուցել ֆերմերների հետ․ ծրագրի շահառուները գոհ են արդյունքից, շատերն օգտվում են երկրորդ տարին անընդմեջ։

«Այժմ ծրագրի շրջանակում ապահովագրում ենք կարկուտ, հրդեհ և գարնանային ցրտահարության ռիսկերից։ 2022 թվականին աշխատանքներ են իրականացնելու, որպեսզի մշակաբույսերիր ցանկը ավելանա, փետրվար ամսին հայտարարություն կունենանք, որտեղ բոլոր նորությունների մասին կհայտնենք, այդ թվում նոր տրամադրվող գումարի չափի, մշակաբույսերի ցանկիր և մնացած այլ կարևոր հարցերի վերաբերյալ»,-ասում է Իռա Փանոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button