ԿարևորՔաղաքական

Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի․ ԱԳՆ

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում, ֆեյսբուքում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-գրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։

Կարդացեք նաև

Back to top button