ԿարևորՀասարակություն

Հարգանքի տուրք՝ արցախյան 44 օրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած տղաների հիշատակին

Սջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն իր հարգանքի տուրքն է մատուցել արցախյան 44 օրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած և արդեն լեգենդ դարձած քաջարի տղաների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով «Մեր թրերը դարձան խաչեր» եռակողմ հուշակոթող-համալիրի մոտ:

Խաչքարի ճարտարապետն է Էդուարդ Սարգսյանը, ով իր աշխատանքով անմահացրել է տղաներին:

«Հավերժ փառք մեր հերոսներին:Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, ապրենք՝ հզորացնելով մեր երկիրը, կերտելով հայության աննկուն ոգու պատկերը: Մենք մեր հերոսներին պարտք ենք հզոր հայրենիք, որը պետք է կառուցենք՝ ապավինելով մեր տոկուն ուժերին ու կամքին»,- նշված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button