
Նախագահ Արմեն Սարգսյանը վաղը նորից կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ, ընդդիմության հանրահավաքում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Պարո՛ն նախագահ, Դուք ունեք անհատական և ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար, պարտավոր եք կանգնել Սահմանդրության գլխին և շատ հստակ դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը, հակառակ դեպքում՝ Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար»,- դիմելով նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է նա ։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնին մնալն այլևս բոլորի պահանջն է, «դա պաշտոնի կռիվ չէ, դա բանակի պահպանության, մեր պետականությունը պահպանելու համար է»։




