Նիլ Յանգի երգացանկում մի շատ գեղեցիկ երգ կա, որը բազմիցս է հնչել նաև հայտնի տարբեր երաժիշտների կատարմամբ:
Նրանք, իհարկե, երգը ներկայացրել են հին ու նոր ժանրային, ոճային մեկնաբանություններով, քանի որ ստեղծագործական տարածքները, որոնցում հարմարավետորեն տեղավորվել է չորս տասնամյակից ավել կենսագրություն ունեցող այդ երգը, տարբեր էին այնքան, որքան ջազն ու քանթրին, դիսկոն և ռոքը:
«Heart of Gold». ահա նա, որին վիճակված էր դառնալու երաժշտի միակ թիվ մեկ սինգլը ամերիկյան սանդղակում, և, միաժամանակ, լավագույններից մեկը՝ բոլոր ժամանակների համար սահմանվող շարքերում: