ԿարևորՀասարակություն

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով։ Նրա կալանավորելու վերաբերյալ որոշումը հրապարակվեց։ Ըստ պաշտպանի՝ Ծառուկյանը գտնվում է ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, առավոտյան մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստն ընդմիջվել էր, դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել որոշում կայացնելու։

Ծառուկյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասել են, թե շարունակում են մնալ այն կարծիքին, որ քաղաքական որոշում կա Ծառուկյանին կալանավորելու:

Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Կարդացեք նաև

Back to top button