ԿարևորՀասարակություն

Իր մասնագիտական առաքելությունն իրականացնելիս վարակվել է նաև մի բուժքույր. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, որն իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

«Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»,- գրել է նախարարը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1173507576168839

Այսօր ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք,  առողջացման 1 դեպք: 

Կարդացեք նաև

Back to top button