
Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«•Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։
•Այս պահին քննարկումներ չեն իրականացվում։
•Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- գրել է նա։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուսումնական տարվա ավարտը եւ ավարտական քննությունները հետաձգելու եւ դրանով պայմանավորված՝ ամառային զորակոչի ենթակա շրջանավարտների ընդունելության քննություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտնել էր, որ ուստարվա ավարտի ժամկետի փոփոխության հարցը դեռեւս պարզ չէ։




