
12 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:
2008թ. մարտի 1-2-ին, Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի:
Մարտի 1-2-ի բախումների ժամանակ զոհվել են Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Աբգարյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը:
Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ:

Մեղադրանք է առաջադրվել 152 անձի, սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործն է ուղարկվել դատարան:
2008թ. մարտիմեկյան իրադարձությունների գործով դատապարտված անձինք ազատ են արձակվել 2009թ. հունիսի 19-ին և 2011թ. մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։
2018թ. «Մարտի 1-ի» քրեական գործը վերաբացվել է, և մեղադրանք է առաջադրվել մի քանի նախկին պաշտոնյանների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:




