ԿարևորՀասարակություն

Վագոն-տնակները՝ խոչընդոտ Գյումրիի զարգացմանը

Շիրակն ու Լոռին  մաքրել տնակային ավաններից. սա կառավարության որդեգրած քաղաքականությունն է:  Մինչ այդ, գործադիրը երկրաշարժից անօթևան մնացած 453 ընտանիքի  բնակարանային խնդիրները կլուծի: Անօթեւան 227 ընտանիքի կտրամադրվի բնակարանների գնման վկայագիր։ Այդ նպատակով կառավարությունն այսօր   Քաղաքաշինության կոմիտեին տրամադրել է մոտ 1 մլրդ 300 հազար դրամ:  Գումարները հստակ հաշվարկված են` հայտարարել է կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:

Գյումրիում ու Սպիտակում երկրաշարժից 30 տարի անց էլ դեռ տնակային ավաններ կան, որտեղ տարրական պայմաններից զուրկ ընտանիքներ են ապրում: Մեր այցի ընթացքում էլ պարզեցի՝ ծնողները դժվարությամբ են համաձայնում, որպեսզի  իրենց աղջիկները  հարս գնան ու բնակվեն վագոն տնակներում:

Շիրակն ու Լոռին մաքրել տնակային ավաններից. սա կառավարության որդեգրած պարտավորություններից է: Մինչ այդ, գործադիրը երկրաշարժից անօթևան մնացած 453 ընտանիքի  բնակարանային խնդիրները կլուծի:

Երկրաշարժից անօթևան մնացած 227 ընտանիքի Բնակարանների գնման վկայագիր ձեռք բերելու համար կառավարությունն այսօր   քաղաքաշինության կոմիտեին  տրամադրել է   մոտ 1 մլրդ 300 հազար դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի տեղեկացմամբ` բնակարանի կարիք ունեցող ընտանիքների կեսը՝ 227 ընտանիք, որոշել է, որ իրենց ձեռնտու է ունենալ վկայագրեր եւ գնել բնակարան։ Մյուսների համար բնակարաններ կկառուցվեն։ Լոռիում բնակարան ձեռք կբերի 121 ընտանիք, Շիրակում ՝ 90, 16 ընտանիք էլ՝ Արագածոտնի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ ընտանիքների բնակարանային խնդիրը որոշվել է լուծել 2020 թվականին։ Շահառուներն իրենք են ընտրել` ինչպես բնակարան ձեռք բերեն

«Նախ եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա երկրաշարժից տուժած 453 ընտանիք, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, այդ պարտավորությունը դե յուրե արձանագրված է։ Մենք քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծեինք մեր հայրենակիցների հարցը, նաև 2020թ. բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները մոտ վեց անգամ ավելացրել ենք։ Մյուս տարի այդ նպատակի համար նախատեսված է 3 մլրդ դրամ»։

Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին տարեկան 40-45 ընտանիք է ապահովվել բնակարանով: Այս որոշմամբ` կառավարությունն այդ տեմպն առնվազն 4-5 անգամ ավելացնում է։

«Այս տարի արդեն 61 ընտանիք, անցյալ տարի՝ 44»,- հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:

Իրական հնարավորություն կա, որ հաջորդ տարի արդեն   երկրաշարժից անօթևանների խնդիրը վերջնականապես լուծվի՝ ընդգծեց վարչապետը: Սրանից հետո արդեն հաջորդ հարցն է  առաջանում՝ ինչ անել վագոն տնակների հետ:

«Գումարը տրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում»,- ասաց Արմեն Ղուլարյանը:

Հատ-հատ գնալ ու ստեղծել յուրաքանչյուր տնակի պատմությունը Գյումրիում, Վանաձորում ու Սպիտակում, պարզել, թե ինչու են տնակները հայտնվել այդ վայրում։ Հանձնարարականը  վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է :

Ապահովել Գյումրիի քաղաքաշինական, տնտեսական բնականոն  զարգացումը։ Սա Շիրակի մարզի աղքատության հաղթահարման միակ գործիքն է: Այն կառավարությունն է որդեգրել:

Գյումրիի  տեխնոպարկն առաջիկայում կընդլայնվի: Այնտեղ մասնաճյուղ կբացի «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն պատշաճ կրթության միջոցով` մեկ անգամ ևս  հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button