ԿարևորՀասարակություն

2020թ. բյուջեի նախագծով ավելի շատ միջոցներ են հատկացվում ՀՀ նախագահի աշխատակազմին

ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019թ. համեմատ.  այս մասին ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նշված գումարի 90%-ն ուղղվելու է աշխատավարձերին, վարչական շենքի պահպանմանը, ներկայացուցչական բնույթի միջոցառումներին, գործուղմանն ուղղված ծախսերին»,- նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Կարդացեք նաև

Back to top button