Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության շենքի մոտ բախվեցին ոստիկանների շղթային, որոնք փորձում էին կասեցնել ցուցարարների երթը. վերջիններս ճեղքեցին ոստիկանների շղթան եւ երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով: Ոստիկանները փորձեցին դիմադրել, սակայն ի վերջո տեղի տվեցին, եւ ցուցարարները շարունակեցին իրենց երթը:
«Մի փակեք մեր ճանապարհը, որովհետեւ մենք բացելու ենք: Մի փակեք, որովհետեւ սա մեր հայրենիքն է»,-հայտարարեց Փաշինյանը:
Ցուցարարները վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին», «Դասադուլ»:








