
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին նախազգուշացրել է «ինքնապաշտպանության իրավունքի» մասին եւ կոչ արել ձեռնպահ մնալ ԱՄՆ եւ իր դաշնակիցների ուժերի մոտ ռազմական գործողություններից՝ հայտնում է Բի Բի Սի- ն։
Պենտագոնն այսպես է արձագանքում Հասաքա քաղաքում միջադեպին (մանրամասները այստեղ)։ «Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում իրավիճակին եւ ունենք ինքնապաշտպանության անկապտելի իրավունք»,- հայտարարել է ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Ջեֆ Դեւիսը։
Նա սիրիացի զինվորականներին «բարի խորհուրդ է տվել» չխանգարել ամերիկյան եւ նրա դաշնակիցների ուժերի գործողություններին։ Դեւիսը շեշտել է, որ ԱՄՆ ուղիղ շփում չի ունեցել սիրիացի զինվորականների կամ կառավարության հետ, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիս- արեւելքում չի հայտարարել ոչ թռիչքային գոտի։




