Հասարակություն

Հայ- թուրքական սահմանում ուժեղացված հսկողություն է սահմանված

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն անցել է պետական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի»,- հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության զրուցակիցը:

Հուլիսի 15- ի լույս 16-ի գիշերը զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և իրավիճակը վերահսկվում է

Կարդացեք նաև

Back to top button