Հասարակություն

ՀՀ եւ ԼՂՀ կամավորները մեկնել են առաջնագիծ

Հայաստանում եւ Ղարաբաղում հարյուրավոր կամավորականներ միացել են եւ շարունակում են միանալ առաջնագծում այս օրերին մատեր վարող զինուժին։

Այսօր եւս մարդաշատ է եղել ԵԿՄ կենտրոնական՝ Երեւանյան վարչության գրասենյակը: Այստեղից հազարավոր կամավորներ սեփական դիմումի համաձայն ցուցակագրվել եւ մեկնել են առաջնագիծ:

Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության:

Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միության լրատվական ծառայությունից։

«ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում:
Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաև շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին:

Այսօր վաղ առավոտից արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքների:
Բնականաբար, քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ` ՀՀ և Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների»,-ասվում է հաղորդագրությունում:

kamavorner kamavorner1 kamavorner2

Կարդացեք նաև

Back to top button